Սրանոց կամուրջը
Տավուշի մարզի Գետաշեն գյուղի մոտ, Կիրանց-ջուր գետակի գեղատեսիլ հովտում է գտնվում «Սրանոց» ոչ մեծ կամուրջը: Նրա վրայով ճանապարհը անցնում էր դեպի աջ ափ, հասնելով կամուրջից ոչ հեռու բնակավայրը, որի ավերակներն են այժմ մնացել: Կամուրջն ամենայն հավանականությամբ կառուցվել էԱռաքելոց վանքի և նրանից ոչ հեռու գտնվող բնակավայրի շենքերի հետ միասին, որոնք վերաբերում են 12-13-րդ դարերին: Նրա կառուցողները լավ ուսումնասիրելով տեսանքը, կարողացել են գտնել հարմար տեղ, ոը գետակի ժայռերն էլ հիմք են ծառայել երկու ափերի խելերի համար, որոնց վրա է հենվում կամուրջի 8,9 մ հենամեջ ուեցող թաղը: Կամուրջը կառուցված է ճեղքված կրաքարից շարված կրաշաղախով: Թաղի շարվածքը կատարված է խնամքով: Տարբեր փևի և չափի քարերի միջոցով լավ գծագրվել կամարի կիսաշրջանաձև կորը: Խելերի ստորին մասում շարվածքը կատարված է մեծ, իսկ թաղը՝ համեմատաբար ավելի փոքր չափի քարերից: Դեպի աջ ափը կամուրջի լայնությունը փոքր-ինչ պակաս է՝ 3,5 մ. է կազմում, այն ժամանակ, երբ ձախ ափում 4,3 մ. է: Այդ պատճառով կամուրջի հենամեջի մասում հատակագիծը սեղանաձև է: Թեև կամուրջի թաղը պահապանվել է դեռևս բավականաչափ ամուր է, սակայն ժամանակի ընթացքում կառուցվածքը զգալիորեն ավերվել է: Վերկամարային մասը լիովին և աջափնյա խելը մասնակիորեն քանդվել են: Ճակատային պատերի և երկու ափերի խելերի վրա նկատելի են ուշ վերանորոգման հետքերը: