Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ս. Հովհաննես Կարապետի և Ս. Աթանագինես եպիսկոպոսի նշխարների փոխադրությունը Հայաստան

Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրություն ստանալուց հետո, երբ Հայաստան է վերադառնում, իր հետ բերում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինես եպիսկոպոսի մասունքները: Աշտիշատում նա կործանում է Վահագնի, Անահիտի և Աստղիկ Ափրոդիտեի մեհյանները, Իննակնյա կոչված վայրում ամփոփում այդ մասունքները և մի վկայարան կառուցում դրանց վրա` պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ` սուրբերի հիշատակը տոնելու համար: Աշտիշատից Վաղարշապատ ուղևորվելիս Լուսավորիչը կանգ է առնում Բագավանում, ուր իրեն դիմավորում է Տրդատ թագավորը` իր արքունիքով: Ս. Գրիգոր Լուսավորիչն այստեղ ևս ամփոփում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեսի մասունքների մնացյալ մասը և դրանց վրա վկայարան կառուցում ու Ս. Սեղան հիմնում, Ս. Պատարագ մատուցում և պատվիրում միաժամանակ, որ ամեն տարի նավասարդի օրը, որ Բագավանում տոնվում էր Ամանորի չաստծու` հյուրընկալ Վանատուրի տոնը, հետայդու տոնեն Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեսի հիշատակները:

Translate »