Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՀԱՍԱՎ ՇԱՄՇԱԴԻՆ

Արդեն տասնչորս տարի է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրերին Տավուշ աշխարհը բացառիկ պատվի է արժանանում. տերունական Խաչափայտի մասունքը վերադառնում է Իր տուն՝ Նոր Վարագավանք: Արդեն երրորդ տարին է, որ Վարագա Սուրբ Խաչը շրջապտույտ է կատարում բոլոր տարածաշրջաններով՝ տավուշցիներին մեր Տիրոջ ֆիզիկական ներկայությանը հպվելու հնարավորություն տալով:

«Մերն է պատիվը և օրհնությունը, որ Աստված մեզ այսպիսի մեծ սրբության պահակներն է կարգել, և դա այլ վայրում չէ, քան հերոսական Բերդ աշխարհում, Շամշադինում և Տավուշում ընդհանրապես:

Մենք խորապես հավատում ենք, որ այս օրհնությունը տարածական շարժում ունի և գնում է ամենուր՝ ընդունողին և չընդունողին, զգացողին և անզգային, իմաստունին և տգետին, քանդողին և կառուցողին, հափշտակողին և արդարորեն բաշխողին: Նրանք, ովքեր կընդունեն, կփոխեն իրենց կյանքը և իրենց կյանքով պատճառ կլինեն բոլորիս կյանքի փոփոխությանը»:

22141219_1714882902154975_6946104011574406916_n
« of 12 »
Translate »