Վարագա Սուրբ Խաչի տոնի խորհրդավոր այս գիշերը
Սեպտեմբերի 24, 2022

Ավանդաբար Վարագա Սուրբ Խաչի տոնին Տիրոջ խաչափայտի մասունքը բերվում է Նոր Վարագավանք։
Այս գիշերային հսկումն էլ այսպիսինն էր։
Ամպամած ու անձրևոտ այս օրը Տիրոջ խաչափայտի մասունքի այցելությունը մեծ մխիթարություն է մեզ համար, և հանձնառություն` Տիրոջը ամոթով չթողնելու` մեր կյանքը վերակերտելու, վերակառուցելու և Իր ճանապարհներով ընթանալու։
Փառք Սուրբ Խաչին. Ալելուիա