Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարդանանց մեծ զորավարների տոնն է այսօր

Վարդանանց պատերազմը մեր ազգի ու իր ազնվականության կայացրած որոշում էր՝ մնալ հայ և պահել արժանապատվությունը։

Բայց Վարդանանց պատերազմն Ավարայրում չվերջացավ․ դաժան կորուստներից հետո, երբ սպարապետը զոհված էր, երբ ազնվականության մեծ մասը նահատակված էր, եկեղեցու սպասավորները՝ կաթողիկոսի գլխավորությամբ գերեվարված էին, երբ ժողովուրդը զրկված էր առաջնորդությունից, որոշվեց պայքարը շարունակել և մոտ 33 տարի հետո կնքվեց հայերի համար նպաստավոր Նվարսակի դաշնագիրը։․․․

Վարդանանց զորավարների տոնը Տավուշի մեծագույն տոներից է և Ակնաղբյուրի Սուրբ Վարդան եկեղեցու ուխտի օրը։ Այսօր Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը, որը վերջերս է ծառայության կոչվել այս համայնքում։

․․․

Տավուշ աշխարհի Ակնաղբյուր գյուղում է գտնվում մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի (ներկայիս Ղազախ) հաղթական ճակատամարտից։ 1978 թվականին կաղնին տապալվեց: Սակայն իր արմատները մինչ օրս հրաժարվում են բաց թողնել հայրենի հողը, որից կառչած են դարեր շարունակ: Այդ հայրենի հողի մեկ այլ նվիրյալ զավակ՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանն այդ կաղնու կողքին տնկեց նորը` փաստելով, որ վերածնունդը հայի կարևորագույն բնորոշումն է:

2007թ-ին մեծն զորավար Վարդան Մամիկոնյանի տնկած ծառի մոտ կառուցվեց Սուրբ Վարդան եկեղեցին։

Translate »