Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վերին Կարմիր Աղբյուր գյուղն այսուհետ ունի իր կիրանօրա դպրոցը:

Հունիսի 14-ին հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղի ունեցավ միանգամից երեք գյուղերի կիրակնօրա դպրոցների բացում՝ Նավուր, Վերին Կարմիր Աղբյուր և Չորաթան:

Թերևս ժամանակին հոգևոր կյանքից կտրված այս տարածաշրջանն իր հոգևոր բեղուն կյանքով շուտով օրինակ կծառայի մնացած տարածաշրջանների և համայնքների համար:

Գյուղը տարածաշրջանի մշակութային կյանքով հարուստ գյուղերից մեկն է, այստեղ բարձր մակարդակի վրա է դրված երեխաների ռազմահայրենաիրական դաստիարակությունը որին շուտով կգումարվի նաև հոգևոր զարթոնքը: Միջոցառումն անցավ մեծ ոգևորությամբ և աշակերտների բարձր գեղարվեստական կարատողականությամբ:

Կիրակնօրյա դպրոցի բացմանը ներկա էին հյուրեր ոչ միայն տարածաշրջանից, այլև սփյուռքահայ բարերարներ Բոստոնից, Կիպրոսից և մի շարք այլ երկրներից:

«Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը հստակ քայլերով մտնում է Տավուշի բոլոր գյուղեր:

Տավուշի շատ գյուղերում կիրակնօրյա դպրոցների գոյությունը տարիներ շարունակ անիրական է թվացել,այսօր արդեն իրականություն դարձած երազանք: Երեխաները մեծ ոգևորվածությամբ պատրաստվում են հաճախել քրիստոնեական դաստրաիակությանն ուղղված դասերին: 

Վերին Կարմիր Աղբյուր գյուղիի կիրակնօրա դպրոցի կայացման գործում մեծ դեր ունի նաև ՀՕՖ Բերդի գրասենյակը:

 

Translate »