ՎԻԿՏՈՐԻՆԱՅՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԳՈՇԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱՆ ՄԵԿՆԵՑ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ
Հուլիսի 18, 2018

Վերջերս Տավուշի թեմի կիրակնօրյաների միջև կայացած վիկտորինայում հաղթել էր Գոշի կիրակնօրյայի դպրոցը։ Եզրափակիչում իրենց գիտելիքներով փայլած սաների մրցանակը համատեղ ուխտագնացությունն էր։
Կիրակնօրյա դպրոցի սաներն ուխտաբար այցելեցին Սաղմոսավանք, Կեչառիս և Ամբերդ: Երեխաները սիրով ծանոթացան այդ հուշարձանների հոգևոր ու պատմական ժառանգությանը, զրուցեցին տեղի հոգևորականների հետ և ապա միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: Հետաքրքիր ճամփորդությունը եզրաափակվեց Բյուրականի աստղադիտարան և Տառերի պուրակ այցով։
Կիրակնօրյայի սաները և նրաց ուսուցչուհին, իրենց ուխտը նորոգած, վերադարձան մեծ վարդապետ Մխիթար Գոշի անունը կրող իրենց ծննդավայր՝ նոր ուսումնական տարում էլ ավելի ջանադրաբար սովորելու խոստումով։