ՏԱՀՈՒՅՍԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Հուլիսի 11, 2018
Տավուշի թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի, ՏաՀույսի հոգևոր Հայրերի և կիրակնօրյաների ուսուցիչների ու ընդահնուր պատասխանատուի մասնակցությամբ, տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ժողով:
ժողովի ընացքում ուսուցիչներն ու հոգևոր այրերը քննարկեցին տարվա ընթացքում նկատված վրիպակները, խոսեցին շտկման ուղիներից, ինչպես նաև գնահատեցին անցած ուղին և առաջընթացի քայլերը :Հստակեցվեցին հաջորդ ուսումնական տարվա տեսլականները:
Հաջորդ ուստարում ուսումնական թեմաների մեջ կարևորագույն տեղ կզբաղեցնի պատարագի ուսումնասիրությունը:
Արվեստի խմբակներին տրվեցին կոնկրետ ցուցումներ:
Վերջում, ժողովի մասնակիցները քննարկեցին թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների արձակուրդային ուխտագնացությունների մասին: