Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«ՏԱՈՒԺ – ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՍԱՎ ՄԵԶ

Տավուշի 4 քաղաքներում ՏաՈւժ դպրոցները աստիճանաբար ստեղծում են գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր։

Յուրաքանչյուր դպրոցում դասավանդվում է որևէ մարզաձև։ Նոյեմբերյանում այդ մարզաձևը Կիոկուշին կարատեն է։ Պապոնց Տուն սոցիալ-կրթական կենտրոնի գեղեցիկ պատերի ներսում արդեն սկսվել են պարապմունքները։

Դանիայում բնակվող մեր շատ սիրելի բարեկամ Լիլիթ Սահակյանի ջանքերով ձեռք բերեցինք պարապմունքների համար անհրաժեշտ ամբողջ գույքը։

Շնորհակալ ենք Լիլիթ Սահակյանի կազմակերպած դրամահավաքի բոլոր մասնակիցներին՝ Աննա Խաչատրյանին, Բյուրակն Իշխանյանին, Արմինե Զորողլյանին, Մոնիկա Զորողլյանին, Մարիա Փիլիպոսյանին, Մերի Աթանեսյանին, Լիլիա Աթանեսյան-Լոուրսենին, Անգել Դավիդսենին, Նարինե Գրյոնինգին, Արփենիկ Հախվերդյանին, Քրիստինա Գևորգյանին, Հովհաննես Ավթավդիլյանին, Լաուրա Սարկիսյանին, Անահիտ Ավագյանին, Սևակ Ահարոնյանին, Մարիաննա Շիրինյանին, Նունե Օվսեփյանին և Լիլիթ Սահակյանին, որոնք այսպիսով մասնակից են դառնում մեր առաքելությանը։

Մարզիչ Արմեն Կիրակոսյանը վստահեցնում է՝ այս գույքով մրցաշարորում շատ շուտով արդյունքներ կգրանցենք։

Translate »