Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի Աչաջուր համայնքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը

Մարտի 10-ին Տավուշի թեմի Աչաջուր համայնքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը՝  հոգևոր դաստիարակության նպատակով թեմում մեկնարկած «Մեկ համայնք, մեկ դպրոց» նոր ծրագրի շրջանակներում: Աչաջուր համայնքը գտնվում է նշանավոր հոգևոր դաստիարակության կենտրոն Մակարավանքի հովանու ներքո, որի հովիվն է Տ. Արշավիր քահանա Ասատրյանը:

Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Տավուշի թեմի առաջնորդարանն է, ուղղված է Տավուշում հոգևոր կյանքի զարթոնքին: Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի համաձայն, կիրակնօրյա դպրոցների կյանքի կոչումը Տավուշում հոգևոր դաստիարակության կարևորագույն օղակն է: «Այս ծրագրի շնորհիվ Տավուշի թեմում այսուհետ դպրոցական կրթությունից զատ կարևոր ու առանցքային պետք է լինի նաև հոգևոր կրթությունը: Մենք պետք է «սպառող» քրիստոնյաներից դառնանք «արտադրող» քրիստոնյաներ», – նշել է Սրբազանը:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունն ու ուսուցչական կազմը տնօրեն Սուրեն Ղալթախչյանի գլխավորությամբ, «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Տավուշի տարածքային զարգացման ծրագրի պատասխանատու Գայանե Մարտիրոսյանը, երեխաների հովանավորչության ծրագրի պատասխանատու Դիանա Իրբանյանը, երեխաների պաշտպանության ծրագրի պատասխանատու Կարո Կարապետյանը, քրիստոնեական ծրագրերի պատասխանատու Կարեն Ծովյանը, Տավուշի թեմի հոգևոր դասը, Աչաջուրի բնակիչներ:

Դպրոցի հովանավորությունը ստանձնել են «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպությունն ու կանադահայ բարերար Անահիտ Մանուկյանը: Սկզբնական շրջանում դպրոցում կդասավանդեն չորս ուսուցիչներ: Նորաբաց կիրակնօրյայում կգործեն նաև մանրանկարների և սրբապատկերների նկարչական խմբակները:

26551000 1577187309029317 1091616611 n
« of 12 »
Translate »