Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի երեխաները 8-օրյա այցով Վրաստանում են:

Վիրահայոց և Տավուշ թեմերի առաջնորդներ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ, ինչպես նաև Աջարիայի հայության և Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գամբալյանի հրավերով Բաթումի այցելեցին Տավուշի մարզի տարբեր համայնքներից թվով 17 երեխաներ և երիտասարդներ:

Երեխաները ակտիվ հանգստի հետ միասին մասնակցում են նաև համայնքի հոգևոր կյանքին, ամեն օր տեղի է ունենում ժամերգություն, հոգևոր երգերի սերտողություն:

Ամեն օր Մանթաշովի անվան երիտասարդական և կրթամշակութային կենտրոնում տեղի երիտասարդների հետ կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, խաղեր:

Այս իրադարձության գլխավոր նպատակներից մեկն էլ հենց այն է, որ ակտիվանա շփումը տեղի հայ երիտասարդների ու մարզի երիտասարդների միջև:

Այս ծրագիրը իրագործվում է համատեղ ուժերով՝ Սամթխե-Ջավախեթի ընդհանուր փոխառաջնորդության հետ՝ փոխառաջնորդ Տեր Բաբկեն Վարդապետի օժանդակությամբ:

Երիտասարդներին իրենց տներում հյուրըկնալել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հավատացյալները:

 

Translate »