Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը ուխտով գտնվում էր Վիրահայոց թեմում:

Սեպտեմբերի 3-ին Վիրահայոց թեմ էին մեկնել Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախմբի սաները: Սեպտեմբերի 4-ին Տավուշի թեմի առաջնորդի խնամքով ու առաջնորդությամբ նույն թեմ ուխտագնացության մեկնեցին Տավուշի թեմի երիտասարդաց միության անդամները:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում առավոտյան պատարագ մատուցվեց: Պատարագիչը  Բերդի տարածաշրջանի հոգևոր սպասավոր տեր Արամ քահանա Միրզոյանն էր: Պատարագի ժամանակ երգեց Սուրբ Գևորգ եկեղեցու մանկապատանեկան երգչախումբը:

Հոգևոր ժամերից հետո երիտասարդների օրը լցվեց մշակութային շնչով: Տավուշի թմեի երիտասարդները հոյւրընկալվեցին Վիրահայոց թեմի  «Հայարտուն» մշակույթի երիտասարդական կենտրոնում, որտեղ հանդիպեցին տեղի հայ երիտասարդների հետ: 

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի խոսքերով շատ կարևոր է համագործակցությունը հայ առաքելական եկեղեցու թեմերի երիտասարդների միջև, հատկապես կարևորեց Տավուշի երիտասարդների ուխտը դեպի Վիրահայոց թեմի, որը սահմանակից է Տավուշի թեմին: Տավուշի թեմի երիտասարդներին իրենց ջերմ ողջույնն ու սերը փոխանցեցին Վիրահայոց թեմի հագևոր սխասավորները՝ Խորեն վարդապետ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Երիտասարդները շրջեցին քաղաքում, եղան նաև Թբիլիսիի հայ գրողների պանթեոնում:

Երիտասարդները մանսակցեցին նաև երեկոյան խաղաղական ժամերգությանը Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցում:

 

 

Translate »