Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ համերգ ունեցավ Թբիլիսիի Vaso Abashidze State New Theatre -ում
Նոյեմբերի 16, 2022

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ համերգ ունեցավ Թբիլիսիի Vaso Abashidze State New Theatre -ում Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակի առթիվ։
Երբ մեր փոքրիկները երգեցին Սայաթ-Նովա, դահլիճը հիացած էր, շատերը նույնիսկ արտասվում էին հուզմունքից։ Իսկ «Թբիլիսո»-յի մեր կատարումն ուղղակի ցնցեց բոլորին․ շատերն էին հարցնում՝ ինչպե՞ս են հայ երեխաները այսպիսի ճիշտ շեշտադրումներով վրացերեն երգ կատարում։
Վրաստանից վերադառնում ենք նոր մարտահրավերներ հաղթահարելու և մշտապես հաղթելու վճռականությամբ։