Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը մեկնում է Երևան Տավշո օրհներգը ձայնագրելու
Օգոստոսի 28, 2020

Օրն անմոռանալի էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի համար։
Կամաց-կամաց վերադառնում ենք բնականոն կյանքին․ նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր երգչախումբը մեկնեց Երևան։
Մեր պատանի երգիչները պտույտ կատարեցին մայրաքաղաքում և, որ ամենահիշարժանն է՝ այցելեցին Հայաստանի Հանրային Ռադիո, երգեցին պատմական ստուդիայում։
Մեր մանուկներն ու պատանիները մեծ ոգևորությամբ են սկսում այս ուսումնական տարին։ Սպասենք նրանց գեղեցիկ կատարումներին։