Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Լեհաստանում
Հոկտեմբերի 18, 2021

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Լեհաստանում մասնակցեց Հայաստանից, Իսպանիայից, Լեհաստանից, Սլովակիայից երգչախմբերի համատեղ երաժշտական միջոցառումներին` համերգներ, երգչախմբային քաղաքային փառատոն, էքսկուրսիաներ, հասարակական բարեգործական այցեր և երգչախմբային մրցույթ։
Մեր սաների համար առաջին` Երևան-Վիեննա-Բեռլին-Շչեցին ճամփորդությունը դարձավ պատմական, բեկումնային, քանի որ հոկտեմբերի 14-ին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը նշեց ստեղծման 6-րդ տարեդարձը:
Մեր սաներն ու խմբավար Քրիստինե Շերոյանը ցույց տվեցին, որ անհնարին ոչինչ չի լինում, և համառ աշխատանքը բացում է բոլոր դռները։