Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը մեկ տարեկան է
Ապրիլի 24, 2017
Հոկտեմբերի 29-ին Տավուշի թեմի մանկապատանեան երգչախումբը հավաքվել էր տոնելու իր ստեղծման տարեդարձը:
Արդեն մեկ տարի է, ինչ երգչախումբը Քրիստինե Շերոյանի ղեկավարությամբ ամենշաբաթյա փորձեր է անում՝ յուրաքանչյուր անգամ ավելի կատարելագործվելով և ընդլայնելով երգացանկը: Երգչախմբի կազմում ընդգրկված են երեխաներ ինչպես Իջևան քաղաքից, այնպես էլ մոտակա գյուղերից՝ Ակնաղբյուրից, Խաշթառակից, Լուսաձորից: Տավուշցի մանուկներն ու պատանիներն արդեն մի շարք ելույթներ են ունեցել. երգում են Սբ. Պատարագից հատվածներ, մասնակցել են Հաղարծնի շաբաթվան, ներկայացել համերգներով:
Խմբավար Քրիստինե Շերոյանի խոսքով՝ արդեն փառատոներին երգելու հրավեր ունեն եվրոպական երկու երկրներից, այժմ էլ նախապատրաստվում են տարեվերջյան հաշվետու համերգին: