ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
Հունիսի 30, 2018
Այսօր սահմանապահ Տավուշից իրենց հոգևոր հայրերի ուղեկցությամբ Մայր Աթոռ էին մեկնել մի խումբ ուխտավորներ՝ վերահաստատելու ու նորոգելու իրենց ուխտն ու Մայր Տաճարում աղոթք բարձրացնելու առ Աստված մեր Եկեղեցու և երկրի անսասանության ու միասնականության համար։ Ուխտավորներին հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և զրույցից հետո նրանց բաշխեց իր հայրական օրհնությունը։
Թող Տերը հաստատ պահի Աստվածահիմն Մայր Աթոռն ու մշտապես Իր հովանու տակ՝ նրա գահակալին, որպեսզի նրա միջոցով նաև անսասան մնա Հայ Եկեղեցին: