Տավուշի թեմում ընթացքի մեջ է «Լույս Մանկանց» ծրագիրը
Տավուշի թեմում ընթացքի մեջ է «Լույս Մանկանց» ծրագիրը:
Ինչպես արդեն նշել ենք Տավուշի թեմում իրականացվում է «Լույս Մանկանց» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է երեցկանանց ծրագիր, որը միտված է Տավուշի թեմի երեցկանանց ընդգրկել հոգևոր դաստիարակության մեջ: Ծրագիրը Տավուշում ունենալու է մեկ տարվա տևողություն, որի ընթացքում երեխաները ձեռք կբերեն աստվածաշնչյան գիտելիքներ:
Ծրագրի անունն ինքնին խոսում է այն մասին, որ Աստծո լույսը պետք է հասնի բոլոր մանուկներին:
Տավուշի թեմում «Լույս Մանկանց» ծրագիրը գործարկվել է հետևյալ համայնքներում՝ Դիլիջան, Գետահովիտ, Գանձաքար, Այրում, Տավուշ, Նորաշեն, Այգեձոր, Ջուջևան:
Երեցկանանց անմիջական աջակցությամբ այս 8 համայնքներում երեխաները կստանան Աստվածաշնչյան գիտելիքներ:
Հիշեցնենք, որ Ծրագիրը կյանքի է կոչվել «Դանիական-հայկական առաքելություն» հասարակական կազմակերպության և Տավուշի թեմի միջոցներով: