Տավուշի թեմում հոգևոր զարթոնքը շարունակում է գտնվել իր բարձրակետում: Վազաշեն, Կայան, Ազատամուտ գյուղերն ունեցան իրենց կիրակնօրյա դպրոցները:
Աստծո շունչը մտնում է Տավուշի յուրաքանչյոր շեն, հոգևոր զարթոնքը համակել է ամբողջ հերոսական տարածաշրջանը: Մանուկների ու մանկավարժների խանդավառությունն ակնհայտ է ու աննկարագրելի, տասնամյակներ շարունակ հոգևոր կյանքով չապրող իսկ այսօր արդեն քրիստոնեության մեջ եռացող այս համայնքներին նոր շունչ է հաղորդվում: Երեխաների աչքերը լցվել են նոր սիրով:
Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում բացված դպրոցների թիվն արդեն անհաշվելի է: Այս ծրագրի հոգևոր-քրիստոնեական բաղադրիչն զգալի կփոխի կրթական ու բարոյահոգեբանական մթնոլորտը Տավուշի մարզում, այն ունի ազգապահպան, հայապահպան նշանակություն, երբ մանուկներն, սկսած դեռևս դպրոցական հասակից հոգևոր զարկերակ ունենան, արդեն մի որոշ ժամանակ անց, մենք կտեսնենք քրիստոնեական հոգեկերտվածքով աճող ու հոգևոր բովանդակությամբ տարբերվող սերունդ:
Հերթական կիրակնօրյա դպրոցների բացումը տեղի ունեցավ թեմի Վազաշեն, Կայան և Ազատամուտ գյուղերում: