Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմում մեկնարկեց «Լույս Մանկանց» ծրագիրը:

Տավուշի թեմում մեկնարկեց «Լույս Մանկանց» ծրագիրը:

Ծրագրի առաջին փուլն իրենից ներկայացնում է Տավուշի թեմի երեկցանանց եռօրյա սեմինար: Սեմինարն անց են կացնում ծրագրի ղեկավար Նանե Խաչատրյանը, ձեռքի աշխատանքի հմտություններ դասավանդող Ռուզաննա Հայրապետյանը և հոգևոր դաստիարակության,ծրագրերի պատասխանատու Սուսաննա Տեր-Հովհաննիսյանը:

«Լույս մանկանց» ծրագիրը ծնվել է Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի և «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասրակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Նանե Խաչատրյանի ջանքերով: Իրականացվել է յուրաքանչյուր համայնքի քահանաների, երեցկանանց անձնվեր ախատանքի և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եռանդի շնորհիվ: 2012թ. ապրիլ ամսին ազդարարվեց ծրագրի սկիզբը Արագածոտնի թեմի Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում, Ագարակ, Ոսկեվազ, Մուղնի, Սաղմոսավան, Վարդենիս, Բյուրական և Ուջան գյուղերում: Ծրագրի ընթացքում քահանայի և երեցկնոջ կողմից հավաքագրված 20-25 երեխաները 12 ամիսների ընթացքում Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների օգնությամբ սովորում են Ս. Գիրք, Հայ առաքելական եկեղեցու տոները և վարվեցողության կարգ եկեղեցում, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:

Ծրագիրը կյանքի է կոչվել «Դանիական-հայկական առաքելություն» հասարակական կազմակերպության միջոցներով:

Սույն ծրագիրը մեկնարկում է նաև Տավուշի թեմում: Մանսկակիցները Տավուշի թեմի երեցկանայք են:

12932697 1514321388877795 3235174180978222004 n
« of 9 »
Translate »