Տավուշի թեմում քննություններ են:
Ապրիլի 24, 2017
Այսօր, ժամը 10:00-ի դրությամբ, Տավուշի թեմում մեկնարկեցին Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ավարտական քննությունները:
Ինչպես արդեն բազմիցս նշել ենք Տավուշի թեմում նոր ծրագիր է սկսվել. Մեկ համայնք, մեկ դպրոց՝ հոգևոր դաստիարակության համար:
Տավուշի թեմում 2016-2019 թվականներին պետք է հիմնվի 70 կիրակնօրյա դպրոց:
Արդեն ավարտին է մոտենում Տավուշի թեմի կրակնօրյա դպրոցների ուսուցիչները վերապատրաստման ծրագիրը, որն ամփոփվում է ավարտական քննություններով
Ուսուցիչները քննություն են հանձնում ամենատարբեր առարկաներից՝ հայոց եկեղեցու պատմություն, հայ եկեղեցու վարդապետույթւոն, պատարագ, եկեղեցական տոներ, Աստվածաշունչ, մանկավարժություն և հոգեբանություն և այլ: