Զինվորների կառուցած փայտաշեն մատուռն օծվեց Տավուշի թեմի առաջնորդի ձեռամբ
Մայիսի 9, 2016
Տավուշի մարզի Չինչին գյուղի մոտ օծվեց զինվորների ձեռքով կառուցված փայտաշեն մատուռը:
Հաղթանակի օրը լիարժեք տոն դարձավ հյուսիսարևելյան սահմանի զինվորների կյանքում: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվեց դիրքապահ զինվորների ձեռքերով կառուցված փայտաշեն մատուռը:
Զինվորները մատուռի կառուցման գործը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով են իրականացրել: Զինվորությունը պարզ զինակրություն չէ, այլ հոգու կերտվածք, սեր ու նվիրում հայրենյաց արժեքներին, հողին, պատմությանը: