Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշում շարունակվում է հոգևոր վերածնունդը

Տավուշի թեմում այսօր կրկին հոգևոր սիրո զարթոնք էր, Իջևանի տարածաշրջանի Ծաղկավան գյուղում բացվեց հերթական Կիրակնօրյա դպրոցը: Դպրոցական առօրյայով պարփակված այս գյուղի դպրոցականները հնարավորություն կունենան ստանալ նաև հոգևոր-քրիստոնեական դաստիարակություն և կրթություն: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Տավուշում՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ համայնքում, կգործի կիրակնօրյա դպրոց: 

Տավուշի թեմի «մեկ համայնք, մեկ դպրոց» Ծրագիրը յուրահատուկ մի նախաձառնություն է իրենից ներկայացնում, որը հաջող մեկնարկեց և այժմ էլ իր առաքելական ընթացքի մեջ է:
Ինչու՞ յուրահատուկ, որովհետև ոչ մի տարածաշրջան այս մասշտաբի հոգևոր դաստիարակության առաքելություն չի սկսել ու հույս ունենք, որ օրինակ կդառնա բոլորի համար:

Մինչև տարվա վերջ Տավուշում մեկը մյուսի հետևից դեռ կշարունակվեն բացվել Կիրակնօրյա դպրոցներ, Սրբազան հայրը շեշտեց, որ դպրոցների ուսուցինչները չեն լինելու մանկավարժներ դասական իմաստով, այլ լինելու են քարոզիչներ, հոգևոր հովիվների հետ միասին խնամք են տանելու երեխաների նկատմամբ: Իջևանի տարածաշրջանի Ծաղկավան գյուղը գտնվում է արժանապատիվ Տեր Արշավիր քահանայի հոգևոր խնամքի ներքո: 

Translate »