Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեղի ունեցավ Նավուր գյուղի կիրակնօրյա դպրոցի բացումը:

Տավուշի թեմում շարունակվում է հոգևոր զարթոնքը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Տավուշի թեմում նոր ծրագիր է սկսվել՝ «Մեկ համայնք, մեկ դպրոց»՝ հոգևոր դաստիարակության համար: Տավուշի թեմում արդեն իսկ բացվել և գործում են մի շարք համայնքների կիրակնօրյա դպրոցներ, որոնց թվին ավելացավ նաև հյուսիս-արևելյան սահմանագոտու Նավուր գյուղի կիրակնօրյա դպրոցը:

Մեծ ոգևորվածությունը համակել էր ամբողջ գյուղը: Կիրակնօրյա դպրոցի բացմանը ներկա էին հյուրեր ոչ միայն տարածաշրջանից, այլև սփյուռքահայ բարերարներ Բոստոնից, Կիպրոսից և մի շարք այլ երկրներից: 

Կիրակնօրյա դպրոցը աշակերտների մոտ նոր արժեհամակարգի ձևավորման հիմք է դնում, որն էլ հետագայում դառնալու է մեր պետության լուսավոր ապագայի տեսլականը:

Երեխաները մեծ ոգևորվածությամբ պատրաստվում են հաճախել քրիստոնեական դաստրաիակությանն ուղղված դասերին: Տասնամյակներ շարունակ հոգևոր կրթությունից հեռու Նավուր գյուղն այսուհետ կիրակնօրյա դպրոց ունի:

Յուրաքանչյուր համայնքի հոգևոր կյանքի վերելք նպաստում է ամբողջ հասարակության հոգևոր կյանքի ու գիտակցության բարձրացմանը:
Տավուշի թեմում կարևոր է քրիստոնեական կրթությունն ու դաստիարակությունը յուրաքանչյուր համայնքում:

Նավուր գյուղի կիրակնօրա դպրոցի կայացման գործում մեծ դեր ունի նաև ՀՕՖ Բերդի գրասենյակը:

Translate »