Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեղի ունեցավ Տավուշի թեմի Իջևան քաղաքի մանկապատանեկան երգչախմբի համերգը:

Դեռևս մի տարի չկա, ինչ ստեղծվել է Տավուշի թեմի Իջևան քաղաքի մանկապատանեկան երգչախումբը, բայց այսօր արդեն Իջևանի երաժշտական դպրոցում երեխաները բոլորին զարմացրեցին իրենց կատարողական վարպետությամբ, գեղեցիկ համերգով ու կարճ ժամանակահատվածում հասած հաջողությամբ:

Երեխաների հետ այս ամբողջ ժամանակահատվածում աշխատել է դիրիժոր Քրիստինա Շերոյանը:

Translate »