Տերունական աղոթք

Գրաբար
Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ
զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:
Աշխարհաբար
Հայ՛ր մեր, որ երկնքում ես,
սուրբ թող լինի Քո անունը,
Քո արքայութունը թող գա,
Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր.
և թո՛ղ մեզ մեր պարտքերը,
ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տանիր փորձության,
այլ փրկի՛ր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը
և փառք հավիտյանս. ամեն: