Տեր Արամ քահանա Միրզոյան
Տեր Արամ քահանա Միրզոյան (ավազանի անունը` Օգսեն)
Ծնվել է 1983թ-ի ապրիլի 4-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում, ուսուցիչների ընտանիքում:
1989-2000 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում:
2000-2006թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2006թ-ի փետրվարի 23-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սակավագ։
2006թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Վանական Վարդապետը և Խորանաշատի գրչության կենտրոնը» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:
2006թ-ի հուլիսի 13-ին նշանակվել է ծառայության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որպես հաշվապահության գործավար-քարտուղար։
2007թ-ի ապրիլի 15-ին, ձեռամբ Տեր Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։
2007-2008թթ․ սովորել է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանում։
2008թ-ին ծառայության է կեչվել Խոր Վիրապի վանքում՝ որպես ծիսակատար քահանա։
2008թ-ին ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրավականացվող ծրագրերը։
2009թ-ի հունվարի 1-ին կոչվել է ծառայության Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում որպես Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ։
2011թ-ի մարտի 1-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
Սահմանապահ համայնքներում ծառայելով՝ Տեր Արամ քահանա Միրզոյանն իր խնամքի ներքո է պահում ՀՀ Զինված Ուժերում ծառայող զինվորներին և սպաներին, ինչի համար բազմաթիվ պարգևների է արժանացել․
2016թ-ի հունվարի 11-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով,
2017թ-ի հունվարի 1-ին պարգևատրվել է ՀՀ ԵԿՄ «5-րդ Բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալով,
2018թ-ի հոկտեմբերի 15-ին պարգևատրվել է ՀՀ Ոստիկանության զորքերի «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանով,
2019թ-ի հունվարի 22-ին Հայոց բանակին երկարամյա նվիրյալ ծառայության համար ՀՀ ՊՆ նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:
Տեր Արամի երեցկինն է Արմինե Ոսկանյանը։ Ունեն երեք արու զավակ։