Տեր Արշավիր քահանա Ասատրյան
Տեր Արշավիր քահանա Ասատրյան (ավազանի անունը` Ավետիս)
Ծնվել է 1989թ-ի հուլիսի 30-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
1996-2006 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում:
2006-2010թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։
2010-2012թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
2011թ-ին ՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2012թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ «Գևորգ Երզնկացի․ Մատենագրական վաստակը» թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի կոչում:
2012թ-ին նշանակվել է առայության Վանորեից տեսչությունում՝ որպես գործավար- քարտուղար։
2013-2015թթ․ ծառայության է կոչվել ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդությունում։
2015 թ. հուլիսի 26-ին, ձեռամբ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել է ծառայության Տավուշի թեմում՝ որպես Մակարավանքի վանահայր։
2017թ-ի փետրվարի 21-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
Տեր Արշավիրի երեցկինն է Գայանե Բաղրամյանը։ Ունեն երկու արու զավակ։