Տեր Արշավիր քահանա Ասատրյան
Ծնվել է 1989 թ.-ի հուլիսի 30-ին ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
1996-2003 թթ.-ին սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 2003-2006 թթ.-ին ուսումը շարունակել եմ Էջմիածին քաղաքի Ներսիսյան վարժարանում:
2006-2010 թթ.-ին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ապա՝ 2010-2012 թթ.-ին Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
2010 թ.-ին Գերաշնորհ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:
2012 թ.-ի հուլիսից Վեհափառ Հայրապետի Օրհնությամբ նշանակվել է Մայր Աթոռի՝ Վանորեից Տեսչության բաժնում որպես գործավար-քարտուղար:
2013 թ.-ի մայիսից որպես հոգևոր սպասավոր իր հոգևոր ծառայությունն է իրականացրել ԼՂՀ ՊԲ 6-րդ Պաշտպանական Շրջանի՝ Մատաղիսի զորամասում, իսկ 2014 թ.-ի հունիսից` ՀՀ ՊՆ 1-ին Բանակային Կուրպուսի՝ Գորիս քաղաքի զորամասում (արժանացել է երկու զորամասերի հրամանատարների կողմից պատվոգրերի և մեկ անգամ էլ ՊԲ ԳՇ կողմից խրախուսանքի:
2013-2014 թթ.-ի ՊԲ Մատաղիսի զորամասում և Արցախի եկեղեցիներում իրականացրած միջոցառումներին ակտիվ մասնակցության համար Արցախի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև Արք. Մարտիրոսյանի կողմից արժանացել է <<Գիր Գնահատանքի>>:
2013 թ.-ի հոկտեմբերի 26-ին Վեհափառ Հայրապետի Օրհնությամբ ամուսնացել է:
2015թ․-ի հուլիսի 26-ին Վեհափառ Հայրապետի Օրհնությամբ և Տնօրինությամբ Ձեռնադրվել է քահանա, անվանվել Տեր Արշավիր, և նույն թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել Տավուշի Թեմի (ՏաՀույս) Սբ. Մակարավանքի հոգևոր հովիվ։