Տեր Թորգոմ քահանա Մարգարյան
Տեր Թորգոմ քահանա Մարգարյան (ավազանի անունը` Արտակ)
Ծնվել է 1975թ-ի հոկտեմբերի 31-ին Իջևանում:
1982-1992 թթ. սովորել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
1992-1997թթ․ սովորել է Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկայի և Մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս-մանկավարժի մասնագիտություն։
2003-2005թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում։
2005 թ-ի սեպտեմբերի 18-ին, ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2005թ-ից ծառայության է կոչվել Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում՝ որպես Իջևանի հովվության հոգևոր հովիվ։ Ծառայել է Մակարավանքում, Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։
2008թ-ի հունվարի 29-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2021թ-ի փետրվարի 9-ին՝ Ղևոնդյանց քահանաների տոնին, Տեր Հորը շնորհվել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք։
2021թ-ի դեկտեմբերի 1-ից ծառայության է կոչվել Հաղարծնի վանքում՝ որպես վանահոր օգնական։
Տեր Թորգոմի երեցկինն է Լիլիթ Գաբրիելյանը, ունեն երկու դուստր։