Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Թորգոմ քահանա Մարգարյան

Տեր Թորգոմ քհն. Մարգարյան

Ծնվել է  1975թ. հոկտեմբերի 31-ին, Իջևան քաղաքում:

1992թ. -ավարտել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

1992թ.- ընդունվել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ

1997թ. –ավարտել է՝ ստանալով Մաթեմատիկոսի, մանկավարժի որակավորում

1997-1998թթ. – ծառայել է Հայոց բանակում, ծառայությունն ավարտել որպես տանկի հրամանատար՝ կրտսեր սերժանտ կոչումով

1999- 2003թթ. – աշխատել է Հայաստանի էլ. Ցանցերի Տավուշ մասնաճյուղում, որպես ռելեական ծառայության ճարտարագետ:

2003-2005թթ. – սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից Պատրաստման լսարանում:

11 սեպտեմբեր 2005թ.- ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ Առաքել եպս Քարամյանի

18 սեպտեմբեր 2005թ. – ձեռնադրվել է քահանա՝ ձեռամբ Տ. Վիգեն արք. Այքազյանի

Նոյեմբեր 2005թ-ից ծառայության է կոչվել Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում.

Մինչ 2012թ.՝ Աչաջուր համայնքի և Մակարավանքի հովվության հոգևոր հովիվ:

2012թ. հոկտեմբերի 1-ից՝ Իջևանի սբ. Ամենափրկիչ եկեղեցու հովվության հոգևոր հովիվ

Ամուսնացած է, երջանիկ է երկու դուստրերով…

Translate »