Տեր Շավարշ քահանա Սիմոնյան․ Դիլիջանի հոգևոր հովիվ
Նոյեմբերի 28, 2017
«Աղոթքը երջանկության միակ ճանապարհն է: Որտեղ աղոթք կա, այնտեղ եկեղեցին շնչում է ու ապրում։
Այս շենքում իմ ու քո չկա, Տեր Հայր ու ժողովուրդ չկա․ բոլորը մեկ են՝ ամեն ինչ ընտանիքի պես է։ Այստեղ ենք մենք ծնվել, ընտանիք դարձել՝ մեկս մյուսով հարազատացել, Քրիստոսով շաղախվել ու միացել․․․»