Տեր Սիմեոն քահանա Առաքելյան

Տեր Սիմեոն քահանա Առաքելյան (ավազանի անունը` Գառնիկ)
Ծնվել է 1973թ-ի մայիսի 11-ին Երևանում:
1980-1990 թթ. սովորել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցում:
1990-1993թթ․ սովորել է Երևանի Սննդի Արդյունաբերության Տեխնիկումում՝ ստանալով Հասարակական սննդի պատրաստման տեխնիկ-տոխնոլոգի մասնագիտություն։
1992-1996թթ․ սովորել է Մոսկվայի Էկոլոգո-Քաղաքագիտական Համալսարանի Երևանի բաժանմունքում՝ ստանալով էկոլոգի որակավորում։
1993-1997թթ․ սովորել է Երևանի Վարդանանց համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբան-փաստաբանի մասնագիտություն։
1996-1997թթ․ աշխատել է Հայաստանի Հանրային Ռադիոյում՝ որպես խմբագիր։
1998-2002թթ․ ծառայել է Կոնդի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
2002-2004թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից Պատրաստման լսարանում։
2004 թ-ի հոկտեմբերի 10-ին, ձեռամբ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2004 թ. նոյեմբերի 25-ից ծառայության է կոչվել Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդությունում՝ որպես Գանձաքարի հոգևոր հովիվ։
2006թ-ին նշանակվել է Իջևանի հովվության հոգևոր հովիվ։
2007թ-ի մարտի 30-ին արժանացել է լանջախաչ կրելու իրավունքի։
2014-2015թթ․ նշանակվել է Գանձաքարի և Մակարավանքի հոգևոր հովիվ։
2015թ-ից ծառայության է կոչվել որպես Իջևանի հովվության հոգևոր հովիվ։ Ծառայում է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում։
2021թ-ի փետրվարի 9-ին՝ Ղևոնդյանց քահանաների տոնին, Տեր Հորը շնորհվել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք։
Տեր Սիմեոնի երեցկինն է Մերի Առաքելյանը, ունեն երեք զավակ՝ մեկ որդի և երկու դուստր։