Տոն է այսօր` Աստվածամոր ծննդյան տոնին Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում տեղադրվեց 1930֊ականներին ավիրված պատմական եկեղեցու փրկված քարը
Տոն է այսօր` Աստվածամոր ծննդյան տոնին Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում տեղադրվեց 1930֊ականներին ավիրված պատմական եկեղեցու փրկված քարը։
Քարը տարիներ շարունակ պահվել էր մի դիլիջանցի ընտանիքի այգում։ Այսօր իրենց ընտանիքի մասունքը տն Անահիտը նվիրեց բոլոր դիլիջանցիներին` այն հանձնելով նոր կառուցվող եկեղեցուն։
Դիլիջանցիները` ամենատարեցից մինչև մոր գրկում գտնվող 2 ամսական փոքրիկը, մեծ շղթա կազմած, ձեռքից ձեռք փոխանցեցին քարը և այն հանձնեցին շինարարներին, որոնք էլ այն կտեղադրեն Սուրբ խորանի ճակատամասում։
Շնորհակալ ենք, Տեր, մեզ` բոլորիս այս օրվան մասնակից դարձնելու և մեր նախնիների գործած մեղքը սրբագրելու հնարավորություն ընձեռելու համար (1935֊36թթ֊ին Դիլիջանում ավերվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը և եկեղեցին վերածվեց կինոթատրոնի)։Մայր Սուրբ, բարեխօսեա…