Քրիստոնեական կյանքով եռացող Աչաջուր համայնքը: Բուռն ուսումնական ընթացքի մեջ է մտել գյուղի Կիրակնօրյա դպրոցը
Ապրիլի 24, 2017

Տավուշի թեմում «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում առաջին կիրակնօրյա դպրոցը բացվել է ամենամեծ համայնքներից մեկում՝ Աչաջուր գյուղում: Կիրակնօրյա դպրոցի աշակերտները սովորում են քրիստոնեական դասեր, որը դասավանդում է Սոնյա Խալթախչյանը, նկարչությունը՝ Դավիթ Պողոսյանը, իսկ երգեցողությունը՝ Մակարավանքում ծառայող արժանապատիվ Տեր Արշավիր քահանայի երեցկինը՝ Գայանե Բաղրամյանը:
Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը մարզում կարևոր արմատներ է դառնալու քրիստոնեական ճանաչողության համար: Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքերով՝ մենք պետք է Տավուշում տեսնենք քրիստոնեական կայնքով եռացող համայնքներ: