Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Վարագա Սուրբ Խաչի մասունքի՝ Տավուշով շրջպտույտի կանգառներից հաջորդ քաղաքը Իջևանն էր: Քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում թափորից հետո կատարվեց Անդաստանի կարգ՝ երկրի չորս ծագերի օրհնություն:

Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով՝ Վարագա Սուրբ Խաչի այցը տավուշցիներին նման է Քրիստոսի այցելությանը. այն ժամանակ՝ տերունական քարոզության, մարդկանց հետ ապրելու, գործելու, և այս ժամանակ՝ Իր Խաչափայտի մասունքով ուղղակի կենդանի ներկայությամբ:

«Դուք՝ ներկաներդ եք, որ զորացնելու ու փոխելու եք մեր կյանքը` Աստվածային օրհնությանն արժանի դարձնելու, դուք եք լինելու փոփոխողը այն մտքի ու կյանքի, որը գալիս է միայն մեկ պատգամով. սիրո պատգամով, բարիքի պատգամով, համարժեք, համապատասխան ու արժանի մեր Տիրոջ թափած Արյանն ու հաղթանակին»:

22046759_1714662278843704_7439803617184678726_n
« of 16 »
Translate »