Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում հյուրընկալեցինք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տիկնոջ հետ

Այսօր «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում հյուրընկալեցինք ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տիկնոջ հետ։

Պրն Ջուն Յամադան ներկա էր գտնվել մեր կենտրոնի բացմանը, իսկ պրն Շոմբի Շարփին առաջին անգամ էր մեզ մոտ։

Հյուրերը շրջեցին կենտրոնում, այցելեցին Թելիկ / Telik-ի ստեղծագործող կանանց՝ ծանոթանալով նրանց ձեռքի աշխատանքներին, ունկնդրեցին Tavush Diocese Children Choir / Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբ երգչախմբի ելույթները, ինչպես նաև մասնակցեցին մեր կենտրոնում գործող ավանդական պարի դասին։ Հյուրերը շատ սիրով շուրջպար բռնեցին մեր պատանիների հետ։

Translate »