Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Աստվածաշնչեր տրամադրվեցին Բերդի բժկական կենտրոնի և Զինվորական հոսպիտալի բուժաշխատողներին

Բժիշկը միայն դեղահաբ տվողը չէ․ Բագրատ Սրբազան

Աստծո շունչը հասցնել յուրաքանչյուր համայնք․ սա է Սուրբ էջմիածնի քարոզչական կենտրոնի «Աստվածաշունչ համայնքներին» նախաձեռնության առաքելությունը։ Այսօր Աստվածաշնչեր տրամադրվեցին Բերդի բժկական կենտրոնի և Զինվորական հոսպիտալի բուժաշխատողներին։

«Մենք դեռ հանդիպելու նմանատիպ առիթ չէինք ունեցել. մեր հանդիպումները միշտ եղել են դժվար ժամանակների մեջ, երբ մեր տղաներից վիրավոր կամ ծանր վիրավոր վիճակում են գտնվել։ Դուք շատերին, եթե չասեմ բոլորին, կյանքի եք վերադարձրել:

…Բժիշկը միայն դեղահաբ տվողը չէ։ Բժիշկը ոչ միայն դեղ է փոխանցում մարմնի համար, այլև շնորհ՝ հոգու համար», – ասաց Բագրատ Սրբազանը բուժաշխատողներին ուղղված իր խոսքում։

Translate »