Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բերդավանում բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր, օծվեց խաչքար

Այսօր սահմանապահ Բերդավանում էինք։

Գյուղի բարձունքին բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվեց խաչքարը։

Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։

Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից։

Translate »