Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԸՆԿԵՐԱՑԱՆՔ ՈՒ ՀԻՄԱ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ․ ՏաՈւժ դպրոցների առաջին ճամբարը

«Կոմանդոս», «Գարեգին Նժդեհ» և «Սասնա 13 բռունցք» ջոկատների բաժանված ՏաՈւժ-Բերդ և ՏաՈւժ-Դիլիջան դպրոցները 6 օր շարունակ սովորեցին, կիրառեցին իրենց սովորածը, մրցեցին միմյանց հետ և հաղթեցին բոլորով, հաղթեցին գիտելիքով և ուժով։

Կհարցնեք՝ ի՞նչ դասեր եք արել։ Ասենք․

  • Առաջին օգնություն,
  • Սուր գործիքների հետ վարվեցողություն,
  • Ձեռային աշխատանքներ,
  • Հետախուզական նշաններ,
  • Կապեր,
  • Ժայռամագլցում,
  • Ողջ մնալու արվեստ,
  • Մորզեի կոդ։

Այսպես է լինելու միշտ․ ՏաՈւժում սովորած և ավարտած աշակերտները դառնալու են մեր ապագա առաջնորդները՝ ամուր մտքով, հոգով և բազկով։

Շնորհակալ ենք Արթո և Անի Մուրադյաններին, Թամար Ալբարյանին՝ ճամբարի հնարավորությունն ընձեռելու համար։

Translate »