Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԽՈՐԱՆԱՇԱՏ ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Հենց այս պահին Խորանաշատի հովանու ներքո՝ Հայաստանի Հանրապետության սահմանագլխին գտնվող Չինարի գյուղում բացառիկ իրադարձություն է․ գիտաժողով է և ԽՈՐԱՆԱՇԱՏ եռալեզու պատկերագրքի շնորհանդես Խորանաշատի վանքի 800-ամյակի միջոցառումների շրջանակում։

Այսպիսով հանրայնացվում են, միայն գիտական և հոգևոր շրջանակներում հայտնի ճշմարտությունները՝ Խորանաշատի վանքի ժառանգությունը, Վանական վարդապետի վարքը, Խորանաշատի վանքի ճարտարապետությունը, հրամցվում են մեր ժողովրդին։

Շնորհանդեսի բացումը կատարեց Բագրատ Սրբազանը, ելույթ ունեցան ԿԳՄՍ նախարար Վ․Դումանյանը, Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վ․Տեր-Ղևոնդյանը, Խորանաշատ 800 միջոցառումների համակարգող Գ․ Սաղոյանը։

Տեր Արամ քահանա Միրզոյանը, որը նաև Չինարիի զավակ է, ներկայացրեց Խորանաշատի վանքի հիմնադիր Վանական վարդապետի սրբադասման համար կատարված ուսումնասիրությունները։ Հուսանք՝ շուտով կմասնակցենք նաև մեծն վարդապետի սրբադասման արարողությանը։

Translate »