Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ծաղկազարդը Մակարավանքում

ԾԱՂԿԱԶԱՐԴ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ, ՕՎՍԱՆՆԱՏիրոջ Շուրջ 150 մանուկների հետ Մակարավանքում այսօր տոնեցինք Տիրոջ մուտքը Երուսաղեմ։ Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում։

Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր գյուղերից և Իջևան մարզկենտրոնից եկած երեխաներն իրենց ձեռքերով հյուսեցին Ծաղկազարդի պսակները։ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Պատարագի ավարտին կատարվեց օրհնության կարգը։ Հաջորդիվ ելույթ ունեցավ Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի Ժող․անսամբլը։

Աստծո օրհնությունը Մակարավանքի այս տարվա խաչքավոր Կարեն Մեջլումյանին այս գեղեցիկ օրը իրականություն դարձնելու համար։

Translate »