Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Մարտ ամիսը հիշարժան կլինի Տավուշի կիրակնօրյա դպրոցների համար:
Մարտի 6- ին Իջևանի թիվ 3-րդ դպրոցում կայացավ վիկտորինա՝ Իջևանի տարածաշրջանի բոլոր կիրակնօրյա դպրոցների մասնակցությամբ:

Հաղթող թիմը Ներքին Ծաղկավան գյուղի կիրակնօրյա դպրոցն է, որն էլ կմասնակցի մարզային փուլին, որտեղ կմրցեն մնացյալ տարածաշրջանների հաղթող թիմերը նույնպես . Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների կիրակնօրյաները:
Վիկտորինան իրականացվում է Աստվածաշնչյան թեմաներով:

Հիշեցնենք, որ Տավուշում այժմ կան 4 տասնյակից ավելի կիրակնօրյա դպրոցներ, ավելի քան 74 ուսուցիչ և 1974 աշակերտ:
Կիրակնօրյաները նպատակ ունեն զարկ տալու հոգևոր կրթությանը, արվեստի ճյուղերի զարգացմանը, եկեղեցու պատմության  ուսումնասիրությանն ու քրիստոնեական արժեքների պահպանմանը:

Եկե՛ք սպասենք հաջորդ վիկտորինաներին և թիմերի հաղթանակներին:

28958769_1774348202875111_1733487609748473620_n
« of 25 »
Translate »