Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀԱՂԱՐԾՆԻ ՇԱԲԱԹԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՇՈՒՇԻՈՒՄ

«Կանաչ շապիկները» Արցախում. Հաղարծնի շաբաթի կամավորների երկրորդ կանգառը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էր:

Սահմանապահ Տավուշից՝ ազատագրված Արցախ ու Արցախի ազատագրության խորհրդանիշ դարձած Շուշի՝ տավուշցի երիտասարդների երթուղին ճանապարհ էր՝ արժևորելու այն խտացված ազատության զգացումը, որ գոյություն ունի Արցախ աշխարհում.

«Երբ տղաները մուտք էին գործում Շուշի, բոլորի հայացքը դեպի Ղազանչեցոց եկեղեցին էր. Բոլորի հանդիպման վայրը եղավ այստեղ՝ այս սուրբ եկեղեցին…Մեր հաղթանակների, մեր ներկայության, մահվան վրա մեր իշխանություն ունենալու մեծագույն վկայության օրրանն է այստեղ»:
(Բագրատ Սրբազան)

Translate »