Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի ուխտի օրը՝ Աստվածամոր վերափոխման տոնը. Բագրատ Սրբազանի քարոզը

Մենք, որպես մեղավոր մարդիկ, ցանկությունն ունենք Աստծո հետ ապրելու, բայց արդյո՞ք ամբողջությամբ՝ մեր կյանքով ու գործով, մեր վկայությամբ, հավատարմությամբ ապրում ենք իր հետ։ Ցանկանո՞ւմ ենք, որ այդպես լինի, թե՞ այդպես ապրում ենք։

․․․ Երբեմն այնպիսի պատասխանատվություն ենք ուզում ստանձնել, որն ինքնին ծառայում է անպատասխանատու լինելուն։ Պատասխանատու անպատասխանատվության լավագույն արտահայտությունը և միջավայրը, որի մեջ այսօր բոլորս ենք ապրում, մեր սոցիալական ցանցերն են, որոնք դարձել են վախկոտների անվախության օջախը, որոնք դարձել են տկարամիտների ամենաիմաստուն դրսևորում ունենալու վայրը, որոնք դարձել են անդիմագիծների ինքնանկարագիր ունենալու լավագույն տեսարանը։ Մարդիկ, որոնք կարծում են, թե պատասխանատու են, բայց ամենաանպատասխանատու պատասխանատվությունն են կրում։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »