Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՀԱՅ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ»

Կրկին հյուրեր ունեինք․ «Պապոնց տուն» այցելեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Հայ Դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր-Գրիգորյանը՝ իրենց գործընկերների ուղեկցությամբ։

Ճապոնիայի դեսպանությունն ու Հայ Դպրոցը մեր վաղեմի գործընկերներն են, որոնց օժանդակությամբ արդեն 2 սոցիալ-կրթական կենտրոն ենք կառուցել և կահավորել, մեկ կենտրոնի կառուցում էլ արդեն ընթացքում է։

Շնորհակալ ենք իրենց, որ հավատում են ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԴ պատրաստելու մեր առաքելությանն ու տեսիլքին։

Նոյեմբերյանցիները մեծ ուրախությամբ ու սիրով, պարերով ու կարատեի ցուցադրական ելույթով դիմավորեցին հյուրերին։

Նոյեմբերյանի «Պապոնց տունը» եզակի գեղեցիկ ու բազմաֆունկցիոնալ միջավայր է դարձել, որտեղ կրթվում է շուրջ 200 մարդ։ Փառք Տիրոջը։

« of 2 »

Translate »