Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը․ Բագրատ Սրբազանի քարոզը

Առանց վերականգնման տեսիլքի պարտությունը ոչ թե կդառնա խրատ, ճանապարհ ու մեր կյանքի ուղղություն, այլ կմնա ուղղակի պրտություն։

Եթե մեր նախաձեռնություններում կամ ծրագրերում չկա Աստծո հրավերի զգացողությունը, պատգամը, կոչումը՝ բոլորը դատարկ են և ենթակա պարտության։

․․․ Մեր կյանքից չեն պակասել հայհոյությունը, ինքնաարդարացումը, ատելությունը, թշնամությունը։ Այս ճանապարհն անդունդի ճանապարհն է, այս ճանապարհը վերջնական կործանման ճանապարհն է։

… Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը։

… Նրանք, ովքեր կփորձեն բաժանարար գիծ գծել ազգային բյուրեղային արժեքի և հոգևոր մաքրամաքուր արժեքի միջև, մեղմ ասած ստախոս են, բարձր ասած՝ դավաճան, ուրացող։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »