Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Որտեղի՞ց ես եկել, ինչո՞ւ ես եկել, և ո՞ւր պիտի գնաս․ Սուրբ Խաչի երևման տոն․ Տեր Շավարշի քարոզը

Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան):

Սուրբ Խաչի երևման տոնը Հայ եկեղեցին նշում է Հինանց շրջանի չորրորդ կիրակի օրը: Այս տոնը Երուսաղեմի երկնքում «բոցանիշ փայլմամբ» խաչի լուսեղեն նշանի հրաշալի երևման հիշատակությունն է: Այդ երևույթը տեղի ունեցավ 351թ-ին մայիսի 7-ին՝ ցերեկվա երրորդ ժամին, Կոստանդին Բ կայսեր օրոք (351-361թթ.), Հոգեգալստյան օրերին: Երուսաղեմի երկնակամարում լուսափայլ խաչը տարածվում էր Գողգոթայից՝ Քրիստոսի խաչելության վայրից, մինչև Բեթանիայի մոտ գտնվող Ձիթենյաց լեռան կողմը, որտեղից Տերը դեպի երկինք բարձրացավ: Տիրոջ նշանն իր բոցաճաճանչ փայլով հաղթեց արեգակի ճառագայթներին և արձակած լույսով ծածկեց արեգակը:

Translate »