Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է ԱՅՍՕՐ․ ՎԱՐԴԱՎԱՌ

Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու. «…լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ. 9; 28): Երբ աղոթքի կանգնեց և Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ.9;29), և Հիսուս աշակերտներին երևաց Իր աստվածային փառքով:

Այստեղից և տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում է «կերպարանափոխություն»:

Այս օրը Սուրբ Պատարագից հետո խաչնլվա է կատարվում, վարդաջուրն է օրհնվում և ցողվում հավատացյալների վրա։

Translate »