Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պայծառակերպության տոն․ Բագրատ Սրբազանի ձեռնադրության 25 ամյակ․ Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցի․ Քարոզ

Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու / Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու… (Սաղմոս 26.1)

Սաղմոսերգուի համոզված աղոթք-հայտարարությունը մեր շուրթերին, մեր հոգու մեջ, մեր կյանքի կարևոր հանգրվանին, ծնկաչոք, արցունքով, անարժանության զգացումով 25 տարի առաջ այս օրը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օրը հոգելույս Գարեգին առաջին հայրապետի ձեռքով ձեռնադրվեցինք, օծվեցինք և կոչվեցինք քահանայական ծառայության։

Այդ օրվանից անցել է 25 տարի, և ինձ համար երբեք էլ չի դադարել սաղմոսերգուի ճշմարտագույն հայտարարություն աղոթքը․ Տէր լոյս իմ և կեանք իմ՝ ես յումմէ՞ երկեայց. Տէր ապաւէն կենաց իմոց՝ ես յումմէ՞ դողացայց․․․ (Սաղմոս 26.1)

․․․ Այս օրերն էլ վկայում են, որ երևացող թշնամուն խաղթելու ենք վերջնականապես, մնալու է աներևույթ թշնամին։ Պատերազմը վերջնականապես հաղթելու ենք, բայց Աստված չանի, որ պարտվենք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »